![]() |
![]() |
> Կայքի քարտեզ > English Version |
|||||||||||||||||||||||
| Հայաստանի դպրոցների փոխկապակցում ծրագիրը ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Կրթական եւ մշակութային կապերի բյուրոյի ծրագիրն է, որը Ազատության աջակցության գործընթացի ֆինանսավորմամբ իրականացնում է Փրոջեքթ Հարմոնին: Այն հզորացնում է տեղական ցանցի հնարավորությունները` ապահովելով ծրագրի երկարաժամկետ պարտավորությունները: Ծրագիրը աշխատում է երեք ուղղությամբ` տեխնոլոգիաներ, կրթություն եւ համայնքներ: Ծրագիրը Հայաստանի 11 մարզերից ընդգրկված դպրոցներին ապահովում է ռեսուրսներով, Ինտերնետ կապով եւ վերապատրաստմամբ: Ծրագիրը աշակերտներին, ուսուցիչներին եւ համայնքի անդամներին ապահովում է կապի, ինֆորմացիայի տարածման, օնլայն ծրագրերում ընդգրկվելու հնարավորությամբ ու զարգացնում է թվային աշխարհում գործելու հմտություններ: Ծրագիրը մեծացնում է դպրոց-համայնք փոխհարաբերությունը, ԱՄՆ-Հայաստան համագործակցությունը դպրոցի ու համայնքի մակարդակում եւ քաղաքացիական մասնակցությունը տեղական, ազգային եւ միջազգային մակարդակով: Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագիրը նպատակ ունի ինտեգրելու կրթական տեխնոլոգիաները ի նպաստ ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության կայացման ու միջմշակութային փոխըմբռնման:
|
|||||||||||||||||||||||||